Գազի գինը ապրիլի 1-ից 11 դրամով կթանկանա. «Ժամանակ»

Գազի գինը ապրիլի 1-ից 11 դրամով կթանկանա

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գինը բարձրացնելու հայտով կդիմի հանձնաժողովին:

Եթե «Գազպրոմ Արմենիան» դեռ չի դիմել հանձնաժողովին, ապա որտեղի՞ց Բաղրամյանին նման տեղեկություն, թե՞ մինչև դիմելը նրա հետ արդեն քննարկել են այդ հարցը, ուղղակի նա չի ուզում բարձրաձայնել դրա մասին:

Մեր տեղեկություններով՝ գազի գինը ապրիլի 1-ից թանկանալու է առնվազն 11 դրամով, դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: