Մամուլ

Գազալցակայանի պայթյունից հիվանդանոցում մահացավ Կարապետ Սիմոնյանը

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժած 44-ամյա Կարապետ Սիմոնյանը մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Bavnews.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

«Տուժածներից մեկը՝ Գևորգ Չերքեզյանը, դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. նրա վիճակը գնահատվում է ծանր: Մյուս չորս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնեցին նախարարությունից:

Նշենք, որ պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում

Կիսվել էջում