Գազաբալոնների փորձարկումներից հետո ամեն օր պայթյուն ու զոհ ենք ունենալու․ մասնագետ

Գազաբալոնների փորձարկումներից հետո ամեն օր պայթյուն ու զոհ ենք ունենալու․ մասնագետ

Աբսուրդ է բոլոր մեքենաների գազաբալոնները փորձարկման տանելը, դա ուղղակի թալան է, ինչ-որ մեկի բիզնես ծրագիրը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Արթուր Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ամեն փորձարկում կարճացնում է բալոնի կյանքը։

«Ենթադրենք, մարդը մեկ տարի առաջ է գազաբալոն տեղադրել, ի՞նչ իրավունքով են նրան ստիպում մեքենայի բալոնը փորձարկման ենթարկել, եթե արտադրողն ինքն է նշում, թե երբ է պետք բալոնը փորձարկել»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Արթուր Ղազարյանը նշեց, որ գազաբալոն արտադրող ռուսական ընկերություններից մեկի տրամադրած անձնագրում նշված է, որ փորձարկումը պետք է լինի բալոնի տեղադրումից տասը տարի անց։

սեղմված գազ

«Այսինքն՝ դու իրավունք չունես տասը տարուց շուտ այդ բալոնը փորձարկել։ Ավելին, այդ փաստաթղթում նշված է, որ բալոնը կարող է տասը հազար անգամ լիցքավորվել։ Եթե դա եղավ մեկ տարվա մեջ, ապա հենց մեկ տարի հետո պետք է բալոնը դեն նետել։

Բայց պետք է հասկանալ, որ այդ բալոններն առավելագույնը քսան տարի կարող են ծառայել տիրոջը»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այդ բալոններից Հայաստանում էլ կան, ու որևէ մեկն իրավունք չունի մարդուն ստիպել իր մեքենան փորձարկման տանել տասը տարուց շուտ։

«Եթե հիմա այդ փորձարկումները համատարած եղան, գազաբալոնների մահերն ավելի շատ են լինելու, քան կորոնավիրուսի հետևանքով մարդկանց մահերը։ Ամեն օր լսելու եք, որ ինչ-որ մի տեղ մեքենա պայթեց։ Նման հարցերի հետ խաղ չեն անում, իսկ մեր կառավարությունն ուղղակի խաղում է մարդկանց կյանքերի հետ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Վարորդների անվտանգությունն ապահովելու համար, ըստ Արթուր Ղազարյանի, պետք է ուշադրության կենտրոնում պահել գազալցակայանները, քանի որ բոլոր խնդիրներն այդտեղից են գալիս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում