Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյքը` ԱԱԾ պատին
Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյքը` ԱԱԾ պատին
Համացանցում տարածվել է ԱԱԾ շենքի դիմային հատվածից մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են պրոեկտորով ԱԱԾ շենքի պատին պատկերել վերջին օրերին աղմուկ հանած Գագիկ Սողոմոնյան անունով հայտնի ֆեյքի Ֆեյսբուքյան էջի նկարը:
Սա այն ֆեյքն է, որին անհույս փնտրում է ԱԱԾ-ն, անգամ չորս հոգու ձերբակալել, իսկ երկու հոգու նաև կալանավորել է, որոնց թվում Արա Սաղաթելյանն է`նրանց կասկածելով «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյք օգտատերը լինելու մեջ, սակայն անորսալի ֆեյքը շարունակում է գրառումներ անել Ֆեյսբուքում` ընդդեմ ՀՀ իշխանությունների, այդ թվում` վարչապետի և ԱԱԾ տնօրենի:
Եվ այսօր ինչ-որ անձինք որոշել են նվեր անել ԱԱԾ-ին` «Գագիկ Սողոմոնյանին» պատկերել ԱԱԾ շենքի պատին: