Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 

2021 թվականի ապրիլի 15-ից կատարում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները: