Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրավով ազատ արձակելու որոշումը, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Գագիկ Ծառուկյան դատարան

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։

Դրանից հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին:

Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Տեսանյութը ստորև