Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց՝ ինչու չի հայտնվում ընդդիմության հանրահավաքների հարթակում

Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց՝ ինչու չի հայտնվում ընդդիմության հանրահավաքների հարթակում

Շատ պարզ պատճառով չեմ կարողանում մասնակցել ընդդիմության հավաքներին. Հանրահավաքների մեկնարկից կես ժամ առաջ ծանուցագիր են բերում առձեռն, բերողներն էլ գնդապետ կամ փոխգնդապետեր են, հանձնում են ինձ, որ ներկայանամ հարցաքննության:

Այս մասին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյան

«Արդեն գիտեմ, եթե հանրահավաք պետք է լինի, ինձ հրավիրելու են, հեսա գնալու եմ: Իրենց հիմնական մտավախությունն է, որ հանկարծ Ծառուկյանը ժողովրդի հետ չհանդիպի:

Բայց ես ուզում եմ ասել, որ պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց վարած խայտառակ պարտությունից, պետք է վախենեն ամբողջ աշխարհի հայությունից, որոնք հպարտ քայլում էին եւ ուզում էին մասնակից լինել պատերազմին ու պատերազմում տարած հաղթանակին, թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից»,- ասաց Ծառուկյանը: