Մամուլ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին քիչ առաջ կալանավորվել է

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը քիչ առաջ կալանավորվել է:

Նման որոշում կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը, որը երեկ հետաձգվել էր:

Գագիկ Խաչատրյանն ու նրա եղբորորդին մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Կիսվել նյութով