Գագիկ Խաչատրյանը բերման է ենթարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Քիչ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բերման է ենթարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։