Գագիկ Բեգլարյանի որդու, դստեր ու կնոջ անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա․ դատախազություն

Գագիկ Բեգլարյանի որդու, դստեր ու կնոջ անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա․ դատախազություն

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից:

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ՀՀ գլխավոր դատախազությունը ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Գագիկ Բեգլարյան

Գագիկ Բեգլարյանն իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Ծանուցումներ ուղարկվել է նաև Բեգլարյանի որդուն, դստերն ու կնոջը. դատախազությունը նշել է, որ նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: