Բրյուսովի ուսանողները ոտքի են կանգնել

Բրյուսովի ուսանողները ոտքի են կանգնել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ կառավարությունը որոշել է փակել Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը։

Այդ մասին համալսարանում ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Բրյուսովի ուսանողները այժմ ոտքի են կանգնում՝ պաշտպանելու իրենց համալսարանը։ Ուսանողները հավաքվել են, որ գնան ԿԳՄՍ` բողոքի գործողության»։

Ավելի վաղ համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։