Բրազիլիայում ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո․ ակումբի ֆուտբոլիստներն ու նախագահը զոհվել են

Բրազիլիայում ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո․ ակումբի ֆուտբոլիստներն ու նախագահը զոհվել են

Բրազիլիայի D Սերիայում հանդես եկող «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է Globo Esporte-ը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունվարի 24-ին Լուզիմանգեսե օդանավակայանի մոտակայքում: Ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալուց անմիջապես հետո:

Օդաչուից բացի, ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագան Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը:

Հունվարի 25-ին «Պալմասը» պետք է մրցի «Վիլա Նովայի» հետ, որը հայտնել է խաղը հետաձգելու պատրաստակամություն: