Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է

Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը «Նոկաուտների արքաներ» մրցաշարում նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է: Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:

Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։

Քույրը հայտնել է նաև, որ վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը՝ Երևանում։