Բունդեսթագի պատգամավորները դիմել են ԱԺ-ին` Սոնա Մնացականյանի գործի արդար դատավարության համար

Բունդեսթագի պատգամավորները դիմել են ԱԺ-ին` Սոնա Մնացականյանի գործի արդար դատավարության համար

Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:

«Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին՝ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով»,- նշված է գրառման մեջ:

Նրանք հայ պատգամավորների ուշադրությունն են հրավիրել տեղի ունեցածին՝ խնդրելով ուշադիր հետևել գործին, արդարադատություն հաստատել Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի նկատմամբ:

«Ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության համակեցության հիմնաքարերից մեկը, որին Հայաստանը ձգտում է եւ որը պաշտպանել է նաեւ Սոնա Մնացականյանը ողջ կյանքում՝ օրենք է, որի առջև բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ նրանց կոչումից և դիրքից ներգրավված»,- ասված է նամակում: