«Բումերանգի օրենքը գործում ա, ապեր». Արտյոմ Հակոբյանը՝ «Ջազզվեի» սեփականատերերից մեկին

«Բումերանգի օրենքը գործում ա, ապեր». Արտյոմ Հակոբյանը՝ «Ջազզվեի» սեփականատերերից մեկին

Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հրաչյա Քեշիշյանի Ինստագրամյան գրառմանը, կապված Օպերայի հարակից տարածքներում գործող սրճարաններին ապամոնտաժմանը։

«Հրաչյա Քեշիշյանի գրառումն է Ինստագրամում։ Գրառումը իր մեջ դժգոհության տարր է պարունակում, հատկապես «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման հետ կապված։ Դեղինով ընդգծել եմ այն հատվածը, որի վերաբերյալ հարց ունեմ։

Ջազվե սրճարան

Հրաչ ջան, այդ սրճարանի սեփականատերերից մեկը, որը նաև Արմենիա Հ.Ը. սեփականատերերից է, 2018 ի ապրիլյան հեղափոխությանը իմ ակտիվ մասնակցության համար՝ այսինքն քաղաքական հայացքների անհամապատասխանության հիմքով, հրահանգ էր տվել դադարեցնել Արմենիա հեռուստաընկերության հետ իմ ունեցած պայմանագիրը «3OFF» ժամանցային հաղորդման վերաբերյալ, և իմ ծրագիրը փակվեց։

Բնականաբար ես որոշ ժամանակով անգործ մնացի։ Ինչպես դու ես արտահայտվել քո գրառման մեջ ՝ «առանց քննարկելու, չառաջարկելով ալտերնատիվ, կամ որոշակի փոխհատուցում, հենվելով պայմանագրի դադարեցման իր միակողմանի իրավունքի վրա, ուղղակի վատություն անելով ինձ»։ Հիմա հարցը՝ բա ինքը չէ՞ր մտածում, որ սխալ ա վարվում։

Հ.Գ. Բումերանգի օրենքը գործում ա ապեր»: