Բուհը սերժաբարոների ինկուբատոր սարքածներ, մեկ կիլոմետրից պակաս չմոտենաք համալսարանին․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան հրապարակումը

«Ես ժամանակին ասում էի, որ սերժիկին սիկտիր ենք անելու, դատվելու են թալանչիները և այս կարգի բաներ։
Ահագին մարդ հռհռում էին ու ինձ կտցրած էին համարում։ Նեղացած չեմ, ուրախ եմ։ Նոր բան ունեմ ասելու։ Ուշադրուծյուն.

-Շիրակի պետական համալսարանը, քանի որ դառնալու է կոռուպցիայից զերծ, կրթական իսկական կենտրոն, զգուշացում բոլոր կոռումպացվածներին, փչացածներին, անգրագետներին, օբշի տետրակից դասախոսություն թելադրողներին, հարուստի տղի կամ աղջկա առնելու համար դիպլոմի ետևից եկողներին, սերժիկների ոտները լվացած, ջուրը խմածներին, բուհը սերժաբարոների ինկուբատոր սարքածներին.- մեկ կիլոմետրից պակաս չմոտենաք համալսարանին, չէ երկու կիլոմետրից, այստեղ նույնիսկ աղբահանության գործում չեք ներգրավվելու, գնացեք սերժիկից գործ ու դիլբոն ուզեք, պրծավ կանաչ խիարը։ Մոռացեք, հանեք ձեր երազանքների ու հուշերի ցուցակներից, պատռեք, վառեք, ջնջեք այս բուհը ձեր ողորմելի արխիվից…

Հետո չասեք, թե չէի զգուշացրել։ Էն առաջին պարբերությունը նորից կարդացեք։ Նստած կարդացեք»։