Բուզովայից բաժանվելուց մի քանի օր հետո Դավիթ Մանուկյանը հայտնվել է հիվանդանոցում

Բուզովայից բաժանվելուց մի քանի օր հետո Դավիթ Մանուկյանը հայտնվել է հիվանդանոցում

Հայազգի հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանը հիվանդանոցում է հատնվել ձեռքի վնասվածքով: Դա տեղի է ունեցել սիրեցյալից՝ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայից բաժանվելուց մի քանի օր հետո:

Ինչպես հայտնում է StarHit-ը, «Պարեր աստղերի հետ» շոուի մասնակիցը լրջորեն վնասել է ձեռքը փորձերի ժամանակ, նրա մոտ ախտորոշվել է ուսահոդի խախտում:

Ավելի վաղ Օլգա Բուզովան հայտնել էր Դավ Մանուկյանից բաժանվելու մասին՝ վերջինին մեղադրելով վիրավորանքների, իրեն ծեծի ենթարկելու մեջ: «Մարդը սարսափելի ու անհասկանալի բաներ է անում»,- հայտարարել էր Բուզովան:

Դրանից հետո երկրպագուները Դավ Մանուկյանի էջը ողողել էին մեղադրանքներով ու հարցերով, սակայն նա ամեն ինչ թողել էր անարձագանք:

Մեղադրանքներին պատասխանել էր նրա մայրը՝ Բուզովային մեղադրելով ստախոսության, հարբեցողության, թեթև վարք ունենալու մեջ: