Բոլոր խնդիրները լուծվել են, հիմա Երևանի քաղաքապետի աշխատավարձը պիտի կրկնապատկվի՞․ Մարուքյան

Բոլոր խնդիրները լուծվել են Երևանում, հիմա Երևանի քաղաքապետի աշխատավարձը պիտի կրկնապատկվի՞։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանիը Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բարձրացման հարցին։

«Հայաստանում ֆինանսական միջոցներն անարդարացի են բաշխվում: Հայաստանի մյուս քաղաքներում մանկապարտեզները վճարովի են:

Այս փողերով կարելի է այնպես անել, որ նույնիսկ մարզերում մանկապարտեզները լինեն անվճար: Բայց այդ գումարները հիմա օգտագործվում են քաղաքապետարանի բյուջեն ուռճացնելու ու ծախսը մեծացնելու նպատակով»։

Մարուքյանը դիմեց քաղաքապետին ու Երևանի ավագանու իշխող խմբակցության անդամներին:

«Ուզում եմ ձեզ հիշեցնել` դուք չեք ընտրվել որպես Երևանի իշխանություն: Վարչապետը պառլամենտը ցրելու համար երևանցիներին կոչ արեց ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին: Եվ ժողովուրդը ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքին»։