Բնակիչները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը (Տեսանյութ)

Բնակիչները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը (Տեսանյութ)

Էջմիածնի հարակից գյուղերի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի պակասից։ Նրանք այսօր փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը։ «10-20 օր առաջ ասին՝ բացեք, ջուր կտանք, խի՞ չտվին:

Չե՛նք բացելու ճամփեն, հեսա դու կգնաս քո գործին, քո աշխատավարձը կստանաս, իսկ իմ հողը չորանում ա»,- դիմելով ոստիկանին՝ ասաց բնակիչներից մեկը:

«Թող ջրային կոմիտեի նախագահն ու մարզպետը գան, մեզ հստակ պատասխանեն՝ երբ կլուծվի էս հարցը»,- հավելեցին հավաքվածները:

Նշենք, որ տեւական ժամանակ է՝ բնակիչները բարձրաձայնում են ոռոգման ջրի մատակարարումից, բայց ինչպես երեւում է՝ խնդիրը լուծում չի ստանում։

Տեսանյութը ստորև