ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին. նրանց պաշտոնյաները, հատկապես մարզպետները, կարող են զրկվել պաշտոններից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ պաշտոնյաները եւ հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից:

Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները, նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առա­ջացնելու նպատակով:

Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին եւ հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետ­ներում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման անհրաժեշտու­թյունը:

Այս ուժերը փորձում են որքան հնարավոր է հետաձգել ընտրությունների անցկացումը, որպեսզի այդ ժամանակն օգտագործվի իշխանությանը հեղինակազրկելու համար: Իշ­խանությունն էլ պետք է ազատվի նման պաշտոնյաներից՝ հետագայում նման սաբոտաժը բացառելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում