Բլոգերները և Յութուբից շահույթ ստացողները ևս կհարկվեն
Բլոգերները և Յութուբից շահույթ ստացողները ևս կհարկվեն
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, այսօր լրագրոգների հետ զրույցում ասեց, որ եկող շաբաթվա մեջ ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ պատասխանատու օղակ, և հատ-հատ սկսելու են պետական մեխանիզմները այնպես աշխատացնել, որ բլոգերները և տնտեսվարողները օգտվեն այդ ինֆորմացիաներից։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բլոգերները և «Youtube»-ի միջոցով գումար վաստակողները ևս կհարկվեն, Արշակյանը պատասխանեց․
«Կարծում եմ, որ՝ այո։ Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերվում։ Ինչպես գիտեք՝ հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում և միկրոբիզնեսը չի հարկվելու։ Բայց դրանից ավելի շրջանառություն ունեցողները, իհարկե մտնելու են հարկային դաշտ»։