Մամուլ

«Բժշկի մեղքով մեր տղա առաջնեկին կորցրեցինք, իսկ քույրն ասում է՝ ոչինչ, մյուս անգամ որ գաք, ավելի հոգատար կլինենք»

«Բժշկի մեղքով մեր տղա առաջնեկին կորցրեցինք, իսկ քույրն ասում է՝ ոչինչ, մյուս անգամ որ գաք, ավելի հոգատար կլինենք»

Այսօր՝ մայիսի 4-ին, Shamshyan.com են դիմել Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչներ, ամուսիններ, 30-ամյա Հովհաննես Մելիքյանն ու 25-ամյա Ռուզաննա Մելոյանը, ովքեր իրենց զայրույթն ու պահանջն են ներկայացնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի վերջինս հետևողական լինի և Վեդիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Հարություն Բադալյանը պատասխանատվության ենթարկվի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինն ասում էր. «Կինս 9 ամսվա ընթացքում ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել: Կանոնավոր անցել է կոնսուլտացիան:

Բժիշկներն աում էին, որ առանց խնդրի մենք կունենանք մեր առաջնեկին, բայց ինչ իմանանք, որ բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանի անփութության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով մեր առաջնեկին կկորցնենք:

Հենց ապրիլի 19-ին կնոջս բերել ենք Վեդիի ծննդատուն, որ պետք է մի քանի օր հետո ծննդատնից մեծ ուրախությամբ գնայինք տուն, սակայն մեզ ոչ միայն արհամարհանքի արժանացրեցին, նույնիսկ հրաժարվեցին պատասխանել հարցերին:

Գիշերով արդեն երեխային ծայրահեղ-ծանր վիճակում գաղտագողի տեղափոխում են Մուրացանի ծննդատուն, որտեղի բժիշկներից մենք գոհ ենք, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի երեխայի կյանքը փրկեին, սակայն անզոր էին: Մեր առաջնեկի մահվան մեջ մենք մեղադրում ենք Վեդիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանին:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, այստեղ մի քանի անգամ նույնպես նման իրավիճակներում են հայտնվել, և այս ծննդատան պատճառով բազաթիվ մայրեր են արցունքն աչքերին գնացել տուն: Մենք չենք ասում, թե լավ բժիշկ կամ բժշկություն չկա:

Կա, ու հենց դրա համար էլ պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի հետևություններ անի. կամ այս ծննդատունը փակեն, կամ աշխատանքի ընդունեն իրենց գործին գիտակ, սրտացավ բժիշկների»:

Մայրն էլ իր հերթին ասում էր. «Քանի օր է, ուզում եմ իմանամ երեխայիս մահվան պատճառը, ոչ ոք չի պատասխանում իմ հարցերին: Նույնիսկ բժշկին խնդրեցի, որ կեսարյան անեն, քանի որ ցավերին չէի դիմանում, սակայն բժիշկը արհամարհեց իմ այդ խնդրանքը, ինչն էլ պատճառ դարձավ տղա առաջնեկի մահվան: Ուրախացել էի, երբ իմացել էի, որ առաջնեկս տղա է:

Հպարտորեն ասում էի՝ հայոց բանակը համալրվելու է նաև իմ տղայով, բայց ինչ իմանայի, որ դա իրականություն չի դառնա բժիշկների մեղքով: Այնքան են լկտիացել, որ քույրն ինձ ասում է՝ ոչինչ, իմ առաջնեկն էլ է մահացել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում