Բժիշկները հայտնել են կյանքը երկարացնող մթերքի անունը

Բժիշկները հայտնել են կյանքը երկարացնող մթերքի անունը

Ֆիտոթերապևտ և կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը մեղրն անվանել է կյանքը երկարացնող մթերք և խոսել է դրա բուժիչ հատկությունների մասին:

Ըստ Լուշչիկի՝ մեղրի հատկությունները մեծապես կախված են նրանից, թե ինչ բաղադրիչներից է այն պատրաստված: Օրինակ, լորենու մեղրն օգնում է ավելի արագ ապաքինվել մրսածությունից: Ակացիայի մեղրն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի շաքարային դիաբեդով հիվանդ մարդիկ կարող են այն ուտել:

Մեղրի

Մեղրը բարենպաստ ազդեցություն ունի լյարդի, սրտի և նյարդային համակարգի վրա: Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք արգելակում են արյան անոթների աթերոսկլերոզի զարգացումը:

«Բացի մեղրից, մեղրամոմերը ևս կարող են նաև բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Նրանք կարող են օգտագործվել մարսողության խանգարման բուժման համար: Բացի դրանից, այն բոլոր մթերքները, որոնք արտադրում են մեղուները, զգալիորեն երկարացնում են կյանքը», – ասել է Լուշչիկը: