Բժիշկները հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը բնական կերպով կվերականգնի ատամները

Բժիշկները հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը բնական կերպով կվերականգնի ատամները: Tideglusib-ը խթանում է ցողունային բջիջների առաջացմանը ատամներում և հանդիսանում դենտինի նոր աղբյուր։ Դենտինները՝ էմալի վրա գտնվող հանքանյութեր են, որոնք փչանում են կարիեսի պատճառով։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները կիրառել են կոլագենի սպունգներ, որոնք ներծծվում են դեղահաբերով: Նրանք այն լցրել են առնետների ատամներին։ Մոտավորապես 6 շաբաթ անց առնետների ատամների էմալում առաջացել են նոր դենտիններ։

Լոնդոնյան ստոմատոլոգիական քոլեջի պրոֆեսորը՝ Պոլ Շարպը մեկնաբանել է փորձարկման արդյունքում առաջացած արդյունքները հետևյալ կերպ։

«Այս միջոցը համարվում է իդեալական ստոմատոլոգիական մթերք, որի շնորհիվ դուք կարող եք բուժել խոշոր խոռոչները՝ ապահովելով ատամների և դենտինի վերականգնումը»։

Գիտնականները հույս ունեն, որ այս միջոցի օգտագործումը, որն արդեն անցել է կլինիկական փորձարկման, կդառնա հասանելի արդեն շատ շուտով։