Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն՝ Նորատուսցի Արան

Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն՝ Նորատուսցի Արան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի, քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանություն է բերման ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով։