Բերետավորները բերման են ենթարկել 6 ամսական Շուշիի մայրիկին

Բերետավորները բերման են ենթարկել 6 ամսական Շուշիի մայրիկին

Կարմիր բերետավորներն իրենց զանգվածային ապօրինություններով, հակամարդկային ու հակաբարոյական գործողություններով ամեն նոր օր գերազանցում են նախորդ օրվան:

Այսօրվա նմանատիպ գործողությունների շարքին կարելի է դասել 6 ամսական երեխայի մայրիկին բերման ենթարկելու փաստը: Ի դեպ, բերման ենթարկվողը «Դիմադրություն» շարժման՝ վերջին շրջանում տարածված գեղեցիկ լուսանկարներից հայտնի փոքրիկի՝ Շուշիի մայրիկն է, Նարե Սիմոնյանը:

Նարե Սիմոնյանը ծնվել և հասակ է առել Շուշիում, և, չհաշտվելով իր մանկության և պատանեկության երազանքների քաղաքի դավաճանական հանձնման փաստի հետ, իր նորածին դստերն անվանել է Շուշի: 

Yerkir.am-ի հետ զրույցում Նարեն փաստեց, որ իրեն բերման են ենթարկել հենց մայթում քայլելիս, բերման ենթարկող ոստիկաններին ինքը ասել է, որ տանն ունի 6 ամսական երեխա, սակայն՝ անօգուտ: