Մամուլ

Բեռնատարը «Yerevan City»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Բեռնատարը «Yerevan City»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշ Արմենակյան փողոցում «Yerevan City»-ի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարուժան Ազիզյանն ու պարեկ Իսպիր Աղաջանյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քքնիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կիսվել էջում