Բեռնատարը սահել է և երկկողմանի փակել ճանապարհը. կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա

Բեռնատարը սահել է և երկկողմանի փակել ճանապարհը. կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։