Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ են հայտնաբերել. 3000 մարդ տարհանվել է

Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտանբերվել։

3000 մարդ արդեն տարհանվել է դեպքի վայրից, – այս մասին հաղորդում է RBB հեռուստառադիոընկերությունը։

Աղբյուրի փոխանցմամբ ոստիկանությունն ավիառումբի հայտնաբերման վայրից 300 մետր շառավղով շրջափակել է տարածքը: