Մամուլ

Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի

Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2021 թվականին հանձնաժողովի գործունեության արդյունքները:

Համաձայն ամփոփված տվյալների՝ անցնող տարում հանձնաժողովը մրցակցության օրենսդրության խախտման հատկանիշներով ընդհանուր առմամբ 186 վարչական վարույթ է հարուցել, որից ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման հատկանիշներով՝ 78 վարույթ:

benzin

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ 2021 թվականին համակենտրոնացման երեք խոշոր գործարքի թույլտվություն է տրամադրվել հանքարդյունաբերության, բենզինի և հեռահաղորդակցության շուկայում:

ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի շուրջ 60 տոկոս մասնաբաժինը: Մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի բենզինի շուկայում.

«Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները: Ընկերություններ վրացական կապիտալով են, հանդիսանում են «գալֆ» ապրանքային նշանի իրավատերը: «ՀԷՑ» ՓԲԸ-ն և մեկ ֆիզիկական անձ ձեռք են բերել «Ռոստելեկոմ» ընկերության բաժնետոմսերը:

Կիսվեք էջում