Բելգիայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը․ Տեսանյութ

Բելգիայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը, երեկ՝ հուլիսի 19-ին:

Այս մասին հայտնում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։