«Բեգլարյանից տղայական չափալախ կերած գևորգը դեռ չի հասկացել, որ հաջորդ չափալախի պատվավոր հորիզոնականն իմն է»

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատրաստվում եմ դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդունելության խնդրանքով։ Խնդրանքիս նպատակը լինելու է գևորգ կոստանյանի կողմից դատախազության համակարգում տեղի ունեցած վայրագությունները ճշմարտության քողի տակ ներկայացնելը։

Գևորգ կոստանյանը պետք է գիտակցի, որ քրեական պատժից խուսափելու որևէ տարբերակ չունի և արդարադատությունը անպայմանորեն թակելու է իր դուռը։

Երկրում իրողությունա փոխվել, գևորգը գլխի չի ընկել՝ դեռ մատը սրա նրա վրա թափ ա տալիս։ Ինքն էր չէ՞ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դեմ ասում՝ ինձ հետ դժվար է խոսակցություն ունենալը։ Գագիկ Բեգլարյանից տղայական չափալախ կերած գևորգը դեռ չի հասկացել, որ հաջորդ չափալախի պատվավոր հորիզոնականն ինձ է վերապահված։

Ոչ մեկ չկասկածի…»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...