Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա․ անհետ կորածի հարազատ (Տեսանյութ)

Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա․ անհետ կորածի հարազատ (Տեսանյութ)

News․am-ը գրում է․ Իրենք ծախել են, փողը վերցրել են, դրա համար էլ չեն կարողանում գնալ էնտեղ, թուրքերը կխեղդեն, կասեն՝ բերեք, մեր փողերը տվեք։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Էջմիածնի զորամասի մոտ նստացուցի ընթացքում հայտարարեց անհետ կորած զինծառայողներից մեկի  հարազատը։

«Կանգնում, ասում են՝ շուտվա ծախած էր, նոր չենք ծախել։ Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա, 18-20 տարեկաններին ինչի՞ տարար սպանեցիր։

Ճիշտ էլ գիտեիր, էդպես էլ կա՝ ծախված է։ Ասում է՝ ժողովրդին հարցրի՝ ուզո՞ւմ եք պատերազմ անենք, թե՞ առանց պատերազմի հողերը տանք։ Հլը հարցին նայիր, վարչապետն է»,- ասաց տղամարդը։

Նրա խոսքով՝ նախ պետք է հետախույզներ ուղարկեին այդ տարածք, ապա՝ զորքին։

«Բա սկզբից ռազվետչիկներին ուղարկեիր, տեսնեիր՝ տարածքը մաքուր է, թե չէ, ոչ թե երեխեքին՝ 3 ավտոբուսով իրար հետեւից առանց որեւէ մի բանի տանեիր։ Տարան երեխեքին՝ կեսն ավտոբուսի մեջ քնած, կեսը՝ արթուն»,-ասաց տղամարդը։

Մանրամասները՝ News․am-ի տեսանյութում