Բաքվում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որն ուղեկցվել է բախումներով

Բաքվում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որն ուղեկցվել է բախումներով

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Բաքվում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որն ուղեկցվել է բախումներով, կան բերման ենթարկվածներ։

Սակայն դրա մասին չեմ ուզում խոսել։ Ադրբեջանում կիրառվում են շատ ծանոթ մեթոդներ և տեխնոլոգիաներ։ Այս բողոքի ակցիային մասնակցել են 24 հասարակական կազմակերպություններ, բոլորն էլ արտաքին ֆինանսավորմամբ։

Կարգախոսները ևս ծանոթ են․ «Մենք չենք ուզում հանցագործ պետություն, իշխանություն», «մի սպանեք արդարադատությունը, վերջ տվեք հանցագործությանը»։ Բողոքի ակցիան կազմակերպվել է ի աջակցություն մի լրագրողի և ակտիվիստի։

Առաջինին սպառնացել էին սառը զենքով, իսկ երկրորդին առևանգել և տարել անհայտ ուղղությամբ, սպառնացել։

Բողոքի ակցիան ժամանակ առ ժամանակ ընթանում էր բաց ձեռքերով՝ երկու ձեռքերը վեր պարզած, կապտամազ և կարմրամազ, ոչ սովորական սանրվածքով քաղաքացիներիը ժամանակ առ ժամանակ պարկում, նստում էին գետնին, լրատվականների բազմազանություն և բոլորն էլ առաջին շարքերում, ուղիղ եթերներով…»: