«Բաքու կուզեի գնալ տանկով և Ալիևին խնդրել հեռու մնալ հայերից». Թոմաշ Մացեյչուկ (Տեսանյութ)

Aravot.am-ը գրում է․ Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման շրջանակում քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման համաձայնագիրը: Հաղորդմանընթացքում թեժ քննարկում է ծավալվել լեհ քաղաքագետ Թոմաշ Մացեյչուկի և ներկաների միջև՝ կապված Արցախի հետ:

Մացեյչուկը նշել է, որ Արցախը հայկական տարածք է և Ռուսաստանի կողմից երկերեսանիություն է զենք վաճառել միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին: «Ի դեպ, ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ իմ հայտարարություններից հետո չեմ գնա ո՛չ Թուրքիա, ո՛չ Բելառուս, ո՛չ Ադրբեջան:

Ի դեպ, Բաքու ուզում եմ գնալ տանկով և քաղաքավարի խնդրել Ալիևին հեռու մնալ հայերից, որոնք վերջին 100 տարում իրենց հարևաններից այնքան չարություն են ստացել, այդ թվում սարսափելի և պարզապես դժոխային ցեղասպանություն»,- այս առնչությամբ ասել է Մացեյչուկը.

Աղբյուր՝ aravot.am