Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը

Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը

Անհրաժեշտ է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը. հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետից խուսափելու համար, իսկ ռադիոակտիվ թափոնները պետք է վերցվեն միջազգային խիստ հսկողության տակ»,- ասել է նա։