Բացի նոյեմբերի 9-ից մի ուրիշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կա. Հրանտ Բագրատյան

Բացի նոյեմբերի 9-ից մի ուրիշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կա. Հրանտ Բագրատյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, Հրանտ Բագրատյանը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է սոսկ կոմունիկացիաներ (հիմա՝ ճանապարհներ) տրամադրելու մասին։ Միջանցքը սոսկ ճանապարհ չէ, միջանցքում էքստերիտորիալության սկզբունք կա։ Ու հանկարծ այսօր մամուլից իմանում եմ, որ Փաշինյանն էլ Ալիևի նման Սյունիքում մերձավորների շրջապատում հայտնել է՝չենք ուզում միջանցքը կամավոր տալ, ուժով կվերցնեն։ Իա՛։

Ուրեմն բացի նոյեմբերի 9-ից մի ուրիշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կա, որ Ադրբեջանին ոչ թե կոմունիկացիա է տրամադրվում, այլ միջանցք։ Ու սա կարծես ռուսների դուրն էլ չի գալիս։ Արդյունքում, ոչ-ոք Ալիևին չի ասում միջանցքի վերաբերյալ ասածներդ զառանցանք են։ Հիմա, սյունեցիները այս առումով բնազդորեն ճիշտ են։ Ու արդարացիորեն Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ ու դավաճան, ընդվզում են։

Բայց սիրելի սյունեցիներ, այդ նույն բառերով ի՞նչու Արմեն Սարգսյանին չդիմավորեցիք։ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետով նա սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է։

Նույն Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ տարածքային փոփոխություններն արվում են հանրաքվեով։ Իսկ մինչ այդ 168-ի 2-րդ մասով նման հանրաքվեի վերաբերյալ եզրակացություն պետք է տա Սահմանադրական դատարանը։ Տղերք ուրեմն միջանցքի առումով խնդիրը նախևառաջ նախագահինն է՝ Արմեն Սարգսյանինը։

Բա Սյունիքում սրան ի՞նչի չէիք դավաճան անվանում։ Սա Նիկոլի խնդիրը չէ է, այլ՝ Արմենինը։ Այն մարդու, որը 2012-ի փետրվարին թուղթ է ստորագրել՝ դավաճանաբար կոչ անելով Էրդողանին գալ Հարավային Կովկաս և լուծել Ղարաբաղյան հակամարտությունը։ Սյունեցիներ դուք սա չգի՞տեք։ Կամ 17-ը երեկ չէ մյուս օրը դատախազության դիմաց միտինգի ժամանակ ինչո՞ւ Արմենի անունը չի տալիս։ Մենք 2 դավաճան ու կապիտուլյանտ ունենք։ Եվ դրանցից հիմնականը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է։

p.s. Այսօր ապրիլի 24-ն է։ Բոլորս աղոթում ենք մեր զոհերի համար։ Անչափելի է երթի դուրս եկած մեր հայրենակիցների թիվը։ Լավ է։ Բայց եկեք թոթոափենք մեր վրայից ամեն անգամ զոհվածների հետևից լացելը։ Վաղը Սյունիքը չի լինելու։

Արցախը համարյա թե չկա։ Եվ ուրեմն այս նույն ինտենսիվությամբ եկեք 1 ժամով հավաքվենք նախագահականի դիմաց դուրս վռնդենք Արմենին և ապա իջնենք հրապարակ և իշխանությունից հեռացնենք մյուս կապիտուլյանտին։ Այ սրանով մենք կհարգենք 1915-ի, 1988-ի, 2020-ի զոհերի հիշատակը»,- գրել է Բագրատյանը: