«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Արթուր Վանեցյան

«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում խոսել է իր՝ 2018-ին Ազգային ավտանգության ծառայության տնօրեն նշանակվելու դրդապատճառների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների, Ադրբեջանի հետ օպերատիվ կապի, պատերազմում պարտության և ընդդիմադիր գործունեության մասին:

«Այդ կապը կոնկրետ իմ մասով ես իրականացրել եմ բացառապես սահմանային միջադեպերի հետ կապված հարցերով… Բացի ինձնից, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահպանել ևս մեկ անձ՝ քաղաքական բնույթի հարցերով. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում:

Գիտեմ՝ ով է այդ անձը, ես չեմ ասի, թող իրենք ասեն. գործող պաշտոնյա է».- նշել է Վանեցյանը:

Տեսանյութը ստորև