Բացառիկ կադրեր Զարթոնք գյուղում տեղի ունեցած կրակոցներից

Այսօր վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։

Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով, առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։

«Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը», – փոխանցում է Ոստիկանությունը:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 13
    Shares
Loading...
Загрузка...