«Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան». Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հենրիխ Մխիթարյանին՝ որդու ծնվելու կապակցությամբ

«Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան». Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հենրիխ Մխիթարյանին՝ որդու ծնվելու կապակցությամբ։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ մարտի 4-ին, ծնվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Բեթի վարդանյանի առաջնեկը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ որդու ծնվելու կապակցությամբ։

«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալոււստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,-գրել է նախագահը։