Բարի գալուստ դժոխք․ Ադրբեջանի մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա

Բարի գալուստ դժոխք․ Ադրբեջանի մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Բարի գալուստ դժոխք

Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:

Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»: