«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կլքեն նաև Զոհրաբյանն ու Մելքումյանը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կլքեն նաև Զոհրաբյանն ու Մելքումյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում:

Հիշեցնենք՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ընդամենը 3 օր առաջ Պետրոսյանն ասել էր, որ խմբակցությունը լքելու մտադրություն չունի և չգիտի՝ որտեղից են գալիս նման խոսակցությունները:

Ասում են՝ առաջիկայում խմբակցությունը կլքեն նաև Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել ընտրություններին: