Բաներ, որոնց մասին «ֆասթ ֆուդ»-ի աշխատակիցները լռում են

Բաներ, որոնց մասին «ֆասթ ֆուդ»-ի աշխատակիցները լռում են

1․Բոլոր ուտեստները նույն համային գամման ունեն

Զգացե՞լ եք, որ արագ սնունդի տարբեր ուտեստներ նույն համն ունեն։ Իրականում դա արվում է տարբեր համային ճաշակներ ունեցող մարդկանց գոհացնելու համար։ Չէ՞ որ մարդիկ ունեն տարբեր նախասիրություններ․ ոմանք սիրում են աղի, ոմանք կծու,ոմանք էլ քաղցր։ Այս բոլոր երանգներն առկա են նրանց գրեթե բոլոր ուտեստներում։

«ֆասթ ֆուդ»

2․Բուրգերները պատրաստվում են վայկյաններում

Սովորական բուրգեր պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 30 վայրկյան։ Պատճառը դրանց նախապես սառեցումն է, ինչը պահպանում է միսը մինչև խոհանոց հասնելը։

3․Դրանք պատրաստված են այնպես, որ հեշտութամբ և արագ ուտվեն

Եվս մեկ հնարք, որը արագ սնունդի այցելուներին ստիպում է մեծ չափաբաժիններով ուտել։ Սնունդը, որ այնտեղ մատուցում են չի պահանջում երկար ծամելու գործողություն։ Մինչև կուլ տալը միջինում 12-15 ծամելու պրոցես է պետք, իսկ քիչ ծամելը բերում է սոված մնալու զգացողության։

4․Շրջապատող գույները ախորժակ են առաջացնում

Արագ սննդի ռեստորաններում հաճախ են կիրառվում կարմիր և դեղին գույները։ Դրանք ենթագիտակցորեն ազդում են ձեզ վրա, որպեսզի մնաք և շարունակեք ուտել։

5․Մի վերցրեք ուտելիքը ձեզ հետ

Եթե արդեն որոշել եք ճաշել համբուրգերով կամ ֆրիով, մի վերցրեք այն ձեզ հետ։ Արագ սնունդի ուտեստները շատ քիչ կյանք ունեն։ Օրինակ կարտոֆիլի ֆրին թարմ է մնում միայն 5 րոպե, հետո կորցնում է իր համային արժանիքները։ Նոր պատրաստված բուրգերը մի փոքր երկար կյանք ունի, բայց չի հասցնի հասնել ձեզ հետ տուն։

Բաներ որոնց մասին «ֆասթ ֆուդ»

Նյութը հրապարակման պատրաստեց`  Bavnews.am-ը։