Բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում. Մարգարիտա Խաչատրյան

«Ժամանակ» թերթը գրում է.

««Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյան (Մառոզ) դուր չի գալիս Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայելու շուրջ բարձրացված աղմուկը:

«Շատ պաշտոնյաներ այլ կարգավիճակով են ծառայել։ Հըլը Վիգեն Սարգսյանին ես 2003 թվականին նախարարությունում հանդիպել եմ, իսկ էն մնացածին չեմ էլ տեսել ՊՆ-ում։

Վիգեն Սարգսյանին 2-3 անգամ ՊՆ-ի ընդունարանում տեսել եմ, քննարկումների ժամանակ, հանձնաժողովի նիստերին տեսել եմ։

Իսկ էսօր մարդիկ, ովքեր բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում»,- ասաց տիկին Մարգարիտա Խաչատրյանը»։