Բաղրամյանն իմ բաջանաղն է, բայց ես առնչություն չունեմ նշանակման հետ․ Վանեցյան

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանն ԱԱԾ տնօրենի բաջանաղն է, հաստատել է լուրը․

«Մի պահ դնենք մի կողմ այն փաստը, որ Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, և բոլորին հարց եմ ուղղում՝ ուրիշ ինչ-որ առիթ կա՞, որ Բաղրամյանին կարելի է մեղադրել ինչ-որ արարքի մեջ»,-ասել է Արթուր Վանեցյանը և հավելել․ «Ես լիազորություն չունեմ, որ որևէ մեկին առաջարկեմ այս կամ այն պաշտոնին նշանակվելու»։