Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: