Աշխարհ

Բազմաթիվ հայեր կան, որ այս պահին գծի մեջ են ու կարող է մտնեն Գազա

Բազմաթիվ հայեր կան, որ այս պահին գծի մեջ են ու կարող է մտնեն Գազա

«Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի հայկական համայնքների ներկայացուցիչ Քրիստինե Մովսիսյանը։

ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրթիռակոծել Իսրայելի կենտրոնական հատված՝ օրական երկու կամ երեք հրթիռ ընկնում է։

«Գազայի կողքի բնակավայրերը՝ Աշկելոն, Սդերոտ, Դիվոտ քաղաքներն անընդհատ հրթիռակոծում են։ Այս քաղաքների քաղաքացիների մեծամասնությանը այնտեղից հանել են, բերել են Իսրայելի ավելի կենտրոնական տավածներ, տեղավորել հյուրանոցներում, որպեսզի այնտեղ կարողանան պատերազմը շարունակել»,-ասաց Մովսիսյանը։

Իսրայելի զոհերի թիվն անցել է 1300-ը, վիրավորները 1800-ն են:

Իսրայելը շարունակում է ուժգին հարվածներ հասցնել Գազային, սակայն պաղեստինցիներին հաջողվում է նաև Իսրայելի կենտրոնական հատվածները հրթիռակոծել:
«Մարդիկ հիմնականում տներում են, ծովափերը չեն գործում, ռեստորանները փակ են: Այսպիսի պահերին Իսրայելի քաղաքացիները բոլորը իրենց տներում են լինում:

Իսրայելում նման բան չկա, որ Իսրայելի մի հատվածում պատերազմ լինի՝ կենտրոնական հատվածում ուտեն, խմեն, քեֆ անեն՝ նման բան չկա:

Սգի նման բան է, եթե մարդիկ դրսում են՝ ուրեմն գնում են աշխատանքի կամ գնում են ինչ-որ առևտուր անելու»,-շեշտեց Իսրայելի հայկական համայնքների ներկայացուցիչը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով