Արևի տակ վաճառվող ձկները ֆարմալինով լվանում են, որ չնեխեն, ինչպես դիակներն են մշակում. Մելիտա Հակոբյան

«Բնակչությունը պետք է խուսափի փողոցային առևտրից, հատկապես այս շոգին: Ձուկը վաճառում են 40 աստիճան արևի տակ: Իսկ մարդիկ հարց տվե՞լ են, թե ինչպես են արևի տակ վաճառվող ձկները թարմ մնում, որովհետև ֆարմալինով լվանում են, որ չնեխեն, ինչպես դիակներին են մշակում»։

Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ կոչ անելով ամռան շոգին նաև չխմել գազավորված ըմպելիքներ:

«Մի օգտագործեք գազավորված ըմպելիքներ, դա քայքայում է մեր բոլոր օրգանական համակարգերը: Խմեք ձեր տանը պատրաստած թանը։ Մի օգտվեք դրսի լցնովի պաղպաղակներից, որովհետև գործող կանոնները չեն պահպանում» ,- եզրափակեց Հակոբյանը։