Արփինե ջան, մրսում ես, կարաս գնաս արդեն. Ծառուկյանը` Արփինե Հովհաննիսյանին

Արփինե ջան, մրսում ես, կարաս գնաս արդեն. Ծառուկյանը` Արփինե Հովհաննիսյանին

Hraparak.am-ը գրում է․ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` հանրահավաքի վայրում բավականին ջերմ մթնոլորտ է: Ցուրտ եղանակը թե հարթակում, թե հոծ բազմության շարքերում մարդիկ փորձում են կոտրել միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքով:

Նման մի դրսևորում նկատեցինք հարթակում` Հայրենիքի փրկության շարժման անդամների կողմից: Շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը, երբ ելույթ ունեցավ ու հետ եկավ, զգացվում էր, որ մրսում է: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դա տեսնելով, անհանգստացավ:

«Արփինե ջան, մրսում ես, կարաս գնաս արդեն»,-ասաց Ծառուկյանը Արփինեին:

Նա էլ արձագանքեց, թե ոչինչ, կմնա մինչև վերջ: