Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ (Տեսանյութ)

Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ (Տեսանյութ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ երգիչ Անդրեի հանդիպումը արցախցիների հետ:

Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիները երգչին խնդրեցին կատարել Արցախի հիմնը:

«Հիմնը՞ … Չէ, օրհներգը դուք էլ պիտի երգեք, միասին պետք է երգենք: Օրհներգի կատարումից հետո կիջնենք, որ մեր հարգանքի տուրքն ու մոմավառությունը կատարենք մեր տղերքի հուշարձանին:

Դե, եկեք միասին մեր Արցախի, մեր Հանրապետության օրհներգը: Այն դեռ կա դեռ կա, և մենք էլ կանք: Եվ մեր հանրապետությունն էլ դեռ կա:

Եկեք չմոռանանք, որ այս օրհներգը գրվել է 90-ականներին: Այն ժամանակ ևս շատ դժվար օրեր էինք ապրում, բայց….

Եկեք միասին երգենք, ես միայնակ չեմ կարող»,- ասել է Անդրեն, ինչից հետո միասին կատարել են հիմնը:

Տեսանյութը ստորև